Շարունակական բժշկական կրթություն (ՇԲԿ)
Շարունակական բժշկական կրթություն ծրագիրը (ՇԲԿ) նպաստում է Հայաստանում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ օգնելով նրանց ձեռք բերել նոր հմտություններ, ծանոթանալ նոր մոտեցումներին և ներգրավվել առողջապահական ծառայություններ մատուցող մասնագետների ավելի լայն շրջանակներում։
2005թ.՝ ծրագրի մեկնարկից ի վեր, ՇԲԿ-ն վերազինում է Հայաստանի և Արցախի անապահով համայնքներում աշխատող առողջապահության ոլորտի մասնագետներին՝ հզորացնելով նրանց հմտությունները ախտորոշման, բուժման և խնամքի ծառայություններ իրականացնելիս:
Գործնական պարապմունքների ընթացքում համայնքային բժիշկները ծանոթանում են նոր մեթոդներին, ձեռք բերում նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնք տուն վերադառնալուն պես կարող են կիրառել իրենց առօրյա պրակտիկայում։ ՇԲԿ-ն նաև հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ներգրավվել առողջապահության մասնագետների ցանցում և շարունակել համագործակցությունը երևանյան մասնագետների հետ։
ՇԲԿ ծրագրի շրջանակներում մասնակիցները կարողանում են նաև օգտվել Հանրապետական գիտաբժշկական գրադարանի առցանց և առկա ռեսուրսներից, սովորել ու առողջապահական նոր մշակույթ ձևավորել համայնքային պրակտիկայում:
«ՇԲԿ ծրագրի շնորհիվ ես խորացրի գիտելիքներս ու հմտություններս ընդհանուր թերապիայի, գաստրոէնտերոլոգիայի, սրտաբանության, մանկաբուժության և նյարդաբանության ոլորտներում»։
Բժ. Հայկ Խաչո, ՇԲԿ մասնակից Արցախից
Ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ: