Առողջապահություն
Հայաստանի առողջապահական համակարգը ՀՕՖ-ի ուշադրության կենտրոնում է եղել առաջին իսկ օրից, երբ սկսեցինք խթանել ինստիտուցիոնալ բժշկական կրթությունն ու մասնագիտական զարգացումը։
Այդ ժամանակից ի վեր առողջապահական ոլորտում մեր գործունեությունն ընդլայնվել է ու ադապտացվել Հայաստանի առողջապահության ներկայիս պահանջներին՝ հաղթահարելով զարգացման ու առաջընթացի համար կրիտիկական խնդիրները, ինչպիսիք են երեխաների թերսնուցումը, ճանաչողական զարգացումը և մայրական առողջությունը։
Հայ օգնության ֆոնդն իրականացնում է առողջապահական 6 հիմնական ծրագիր ՝ Շարունակական բժշկական կրթություն (ՇԲԿ), Արցախի բուժքույրերի վերապատրաստում, ԱՀՏՄ-ի բաղադրիչ հանդիսացող Մանկական առողջապահություն և սնուցում, Զարգացումը երեխաների սննդակարգի բարեփոխման և առողջ սերդնի ձևավորման միջոցով, ինչպես նաև Ապարանի ամառային ճամբար ծրագրերը։